Վերլուծություն

Վիլյամ Սարոյան «Հրաշալի ձայնասկավառակը»

Այս պատմությունը մի աղքատ ընտանիքի մասին է, որոնք շուտ են կորցրել հորը։ Կինը նեղված և հուսահատությամբ ստիպված էր աշխատել, որպեսզի կարողանար տան հոգսերը հոգալ օրինակ ՝ կոմունալ վճարումները, հագուստը, սնունդը, ջուրը և այլն։ Կինը աշխատում էր Գուգենհեմիի խանութում։ Մի անգամ գործ լավ չէր եղել, բայց նա հույս ունենալով, որ տղան տուն վերադառնալով կբերի իր աշխատած գումարը։ Երբ տղան եկավ տուն, մայրը տեսավ հարցրեց։ -Դա ինչ է, որտեղից քեզ։ — Ասաց, գրոմոֆոն է։ Սկզբից մայրը կարծում էր, որ դա նվիրել էին գործակատարները, բայց իմացավ, որ դա գնել էր ինքը։ Մայրը այդ ֆինանսական խնդիրների իրավիճակում, դա համարելով ավելորդ ծախս, զայրացավ և ուզում էր պատժել որդուն դրա համար։

Ընթացքում երբ նա լսեց երաժշտությունը շատ կապվեց այդ ձայնասկավառակի հետ։ Այդ երաժշտության նոտաները մորը փոխեց 180 աստիճանով։ Հետո տղան նկատեց, որ մայրը փոխում էր իր վերաբերմունքը։

Իմ կարծիքով, այս պատմության գլխավոր ասելիքը այն էր, որ ամեն ինչի մեջ կա շատ մեծ թաքնված հետաքրքրություն, ինչքան էլ մենք համարենք ավելորդ։ Անկեղծ այս պատմության վերջին հատվածը ինձ շատ դուր եկավ, որովհետև անհավատալի է, որ մարդուն կարող է փոխել երաժշտությունը։

Սակայն հաշվի առնելով, որ բոլոր մեծ մարդիկ ունեն այդպիսի մտածելակերպ, միևնույն է մոր կերպարը դրական էր։ Նա անգամ չէր պատկերացնի, որ մի ձայնասկավառակը կարող է փոխել նրա ներաշխարհը։ Տղայի գնած մի ձայնասկավառակը, նաև փոխեց մոր պատկերացումները այդ հարցերի նկատմամբ։

Բայց պատահական չէր այն, որ նա գնել էր ձայնասկավառակ, նա գնել էր, որ տանը, տան անդամներին երջանկություն պարգևեր, թեկուզ քիչ ժամանակով։ Այսինքն տղան փորձում էր այնպես անել, որ տան լարված, հուսահատված և ճշված վիճակը պակասեր։ Այստեղից էլ հասկանում ենք, որ տղայի համար կարևոր էր երջանկությունը պագևել իր տան անդամներին, այլ ոչ թե կոմունալ վճարումները, սնունդը կամ հագուստը։

Պատմության վերջում անգամ մոր համար, դա դարձավ կարևոր նշանակություն և ուզեց նոր ձայնասկավառակ գնել, բայց տան անդամներ համաձայն չէին, սակայն մայրը պաշտպանեց իր որդուն։

Իմ կարծիքով այս ստեղծագործության իմաստն այն էր, որ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ մի ձայնասկավառակը կարող է փոխել մարդուն, նրա վերաբերմունքը, ներաշխարհը։

Оставьте комментарий