Վերլուծություն

Դաշնամուր։ Վիլյամ Սարոյան

Այս ստեղծողությունը, շատ հետաքրքիր էր և կարծում եմ, իր մեջ շատ ասելիք ունի ցանկացած ընթերցողի համար։ Պատմության գլխավոր կերպարը շատ էր սիրում դաշնամուր, դրանով նվագել։ Բեննը ամեն անգամ դաշնամուր տեսնելիս հուզվում էր և ուզում էր նվագել, բայց դա Էմմայի համար մի փոքր տարօրինակ էր նրա հուզմունքը։ Հետո նրան հարցրեց նվագել գիտես, բայց նա կարծես խուսափում էր և ասում էր ՝ ոչ։ Երբ այդ խանությում Բեննը նվագում էր, Էմման ենթադրեց, որ նա սիրում է այդ տիպի երաժշտություն։ Կարծեց, որ նա ամեն անգամ դաշնամուրի կողքով անցնելիս հիշում է իր լսած երաժշտություն։

Կարծես Բեննը միշտ չէր ցանկանում կամ խուսափում էր ասել, որ նվագելու ձև գիտի։ Հետո երբ իրենց մոտեցավ վաճառողը, Բեննը մի քանի հարց տվեց, հետո վաճառողը նկատեց, որ մի փոքր էլ է ցանկանում նվագել։ Նա առաջարկեց Բեննին նվագել։ Բեննը միշտ ասում էր, որ նվագել չգիտի, բայց նրա նվագելու ձևը դուր էր եկել նրանց։

Կարծում եմ այս պատմության գլխավոր ասելիքներից մեկն այն է, որ եթե մարդուն ամեն ինչը հեշտ տրվեր մարդը չէր կարողանա գնահատել դրա արժեքը։ Ինձ այս պատմվածքը շատ դուր եկավ, որովհետև կարծես մարդկային արժեքի գնահատելու միջոց լիներ, օրինակ մարդը հնարավորություն չունի ինչ-որ բան գնելու, որի մասին շատ է մտածում, բայց հենց այդ չունենալ էր նրան այդպիսին դարձրել։

Оставьте комментарий