Հաշվետվություն

Ողջույն։ Ես Ջուլիետան եմ։ Հիմա սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի առաջին կուրսում։

Քոլեջում ունեմ լավ ընկերներ։ Մասնագիտությունս հագուստի մոդելավորումն է։ Ձեռքբերումս այն է, որ ունեմ իմ նախընտրած մասնագիտությունը սովորելու հնարավորություն, դա ինձ համար շատ կարևոր է։ Ես ապագայում շատ եմ ուզում կարել հագուստներ և ստանալ հագուստի հավաքածուներ։ Քոլեջի առօրյան անցնում է շատ հետաքրքիր և սովորական։ Ինձ դուր է գալիս քոլեջի միջավայրը։ Քանի որ ես 4-5 տարի սովորել եմ կրթահամալիրի տարբեր ճյուղերում, ինձ համար բարդ չէր համակարգչով կատարել աշխատանքները։ Քոլեջում ինձ շատ է դուր գալիս, որ մենք կարողանում ենք ստեղծել մեր նախագծերը և ներկայացնել։ Ես քոլեջից չունեմ հիասթափություններ, այն սպասելիքներս արդարացավ 70%-ով։

Այս ամիսների ընթանցքում կատարել ենք նախագծեր, աշխատանքներ, հանդիպումներ, և մասնակցել եմ գրական ակումբների։

Սեպտեմբեր — Դեկտեմբեր աշխատանքները

Հայոց լեզու — Մենք վերհիշել ենք, կրկնել հայերենի քերականությունը, ուղղագրությունը, հոլովները և այլն։

Գրականություն — Գրականություն առարկայից կատարել ենք աշխատանքներ, նախագծեր, ձայնագրություներ և ընթերցումներ գրական ակումբի պարապմունքների ժամանակ։ Ընթերցել ենք բանաստեղծություներ։ Նախագծերի թեմաներից է Ավետիք Իսահակյան, Փառանձեմ թագուհի, Գրիգոր Զոհրապի «Կապիկը», Սեբաստացու օրեր, Վանո Սիրադեղյան։ Այս առարկայից շատ եմ ձայնագրություներ արել։ Կատարել եմ անհատական նախագծեր` տարբեր թեմաներով։

Մաթեմատիկա — Մաթեմատիկա առարկայից կատարել ենք վարժություններ դասագրքից, կատարել ենք ամեն ամսվա ֆլեշմոբներ։ Նաև եղել է ստուգողական աշխատանք։

Ինֆորմատիկա — Այս դասերի ընթացքում շատ բաներ ինձ շուտվանից պարզ էր, կային բաներ, որոնց նոր եմ ծանոթանում։ Մենք կատարել ենք առաջադրանքներ, ստեղծել ենք մեր հարցումները և կատարել ենք էքզելային աշխատանք։

Անգլերեն ՛ ակումբ, անհատական նախագծեր, նախագծեր, էսսեներ և թոփիքներ, լրացուցիչ առաջադրանքներ, դասագրքեր, քերականություն, բառարան։

Անգլերեն իմ սիրելու լեզուն է։ Ինձ համար անգլերենը բարդ չէ։ Անգլերենի դասերին մենք կատարում ենք քերականություն, առաջադրանքներ, նախագծեր, գրում ենք էսսեներ, անհատական նախագծեր, նախագծեր և այլն։ Շատ հետաքրքիր թեմաներով են լինում էսեները և նախագծերը։ Դասերը ես հեշտ եմ ընկալում։

Ռուսաց լեզու — Ռուսաց լեզվի դասերը ինձ համար բարդ է անցնում, քանի որ ես ռուսերենին լավ չեմ տիրապետում։ Կատարում ենք աշխատանքներ և նախագծեր։

Ֆիզիկա — Ֆիզիկայի դասերին, մենք անցնում ենք նոր թեմաներ, լուծում ենք խնդիրներ։

Էկոլոգիա — Էկոլոգիա դասերին կատարում ենք աշխատանքներ, ֆիլմերի դիտում, նախագծեր և լինում են հանդիպումներ վերնատանը։ Բնապահպանական խնդիրների համար եղել է հանդիպում վերնատանը ՛ Շրջակա միջավայրի փոխնախարարի հետ։

Պատմություն — Պատմությունից մենք կատարում ենք աշխատանքներ, ամեն ամսվա նախագիծ ՛ մեկ հայ ականավոր թագուհու մասին։

Հասարակագիտություն — Հասարակագիտության դասերը անցնում են շատ հետաքրքիր թեմաներով։ Մենք կատարում ենք աշխատանքներ` տարբեր թեմաներով։ Հասարակագիտությունը նույնպես իմ սիրելի առարկաներից է։

Կենսաբանություն — Կենսաբանության դասերը անցնում են շատ հետաքրքիր։ Կենսաբանությունը ինձ հետաքրքրող առարկաներից է։ Այս ամիսների ընթացքում կատարել ենք աշխատանքներ, և եղել է նախագիծ։

Աշխարհագրություն — Աշխարհագրություն նույնպես իմ սիրելի առարկաներից է։ Աշխարհագրության դասերին մենք տարբեր աշխատանքներ կատարեցինք և իրականացրեցինք տարբեր թեմաներով շնորհանդեսներ։

Оставьте комментарий